ՇՊՀ-ում ներկայացվեց կրթություն-բիզնես միջավայր համագործակցության հարթակը

Այսօր Շիրակի պետական համալսարանում ուսանողների համար տեղեկատվական հանդիպում էր կարզմակերպել Կրթություն-բիզնես միջավայր համագործակցության հարթակը:
Կրթություն-բիզնես միջավայր կապի ապահովման հարթակի ձևավորումը նպատակ ունի ուսանողների համար լուծելու առանցքային հետևյալ խնդիրները`
•       ծանոթանալ աշխատաշուկայի առաջարկներին ու պահանջներին, հնարավոր փոփոխություններին,
•       իմանալ բիզնես միջավայրում կողմնորոշվելու հնարավորությունները,
•       շփվել գործատուների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ,
•       քննարկել ու գեներացնել բիզնես գաղափարներ,
•       համագործակցել այլ բուհերի ուսանողների հետ,
•       աշխատել բազամասնագիտական թիմում:
Հարթակի նպատակադրումները ուսանողներին ներկայացրեցին ՀՊՏՀ ԳՄ-ի զարգացման ծրագրերի, գիտության, արտաքին կապերի  և որակի ապահովման բաժնի պետ Ղարիբ Հարությունյանը  և ՇՊՀ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Էլվիրա Զարգարյանը:
Տեղեկատվական հանդիպման շրջանակներում բիզնես գաղափարներ ներկայացրեցին ՇՊՀ-ի ուսանողներ Ասյա Սահակյանը  և Հռիփսիմե Միքայելյանը  («Ֆիտո Թեյ» ստարտափ գաղափար Էրազմուս+ ABioNet ծրագրի շրջանակներում) և ՀՊՏՀ ԳՄ-ի ուսանող Լիլիթ Միքայելյանը  («O-zone » ստարտափ):
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՇՊՀ քոլեջի ուսանողները: Հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկում ծավալվեց ուսանողների  ու հարթակի ներկայացուցիչների միջև, որը հետագայում արդյունավետ համագործակցության համար կարևոր պայման է: