Պրակտիկայի հնարավորություն Ազգային ժողովում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12.30-ին Շիրակի պետական համալսարանում կներկայացվի Ազգային ժողովի և Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ջանքերով 2020 թվականի փետրվարին Ազգային ժողովում մեկնարկող պրակտիկայի ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է 21 երիտասարների հնարավորություն ընձեռել անցնելու 9-ամսյա տևողությամբ մասնագիտական պրակտիկա Ազգային ժողովում, որի ընթացքում փորձնակները կստանան ամսական վարձավճար։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է մասնագիտական պրակտիկայի միջոցով խորհրդարանական ժողովրդավարությանը ծանոթանալու, պատգամավորների գրասենյակներում, խմբակցություններում, հանձնաժողովների և ԱԺ աշխատակազմում մասնագիտական և անհատական նոր հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև ամուր կապեր ձևավորելու, տարբեր սեմինարների և դասընթացների մասնակցելու համար:

Ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթանալ հղումով:

Հանդիպումը տեղի կունենա ՇՊՀ Կարմիր սենյակում՝ ծրագրի համակարգող Վահե Իգիթյանի մասնակցությամբ: Միջոցառման մասնակցելու և հավելյալ տեղեկատվության համար դիմել ՇՊՀ Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին՝ հեռ. 091710431: