«Ազգային հետաքրքրություն, ինքնություն և անվտանգություն. տրանսկառուցվածքային գլոբալ փոփոխությունների համատեքստում» խորագրով միջազգային ֆորում

Նիժնի Նովգորոդի պետական լեզվաբանական համալսարանը  2020թ-ի մարտի 10-ից 12-ը կազմակերպում է «Ազգային հետաքրքրություն, ինքնություն և անվտանգություն. տրանսկառուցվածքային գլոբալ փոփոխությունների համատեքստում» խորագրով միջազգային ֆորում: Ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեն իրենց գիտական աշխատանքները տպագրել Web of Science բազայի ամսագրում:

Ֆորումի բաժանմունքներն են՝

  • ազգային և մշակութային ինքնությունը գլոբալ վերափոխման համատեքստում,
  • կրոնական գիտակցությունը գլոբալիզացիայի դարաշրջանում,
  • ազգային շահերը ԶԼՄ-երում և գովազդում,
  • ազգային առաջնահերթությունները օրենքներում,
  • ազգային հետաքրքրությունները տնտեսական և տեղեկատվական անվտանգության համատեքստում,
  • սոցիալական և կամավոր շարժումներ:

Հայտերը և հոդվածները պետք է ուղարկել մինչև 2020թ-ի մարտի 5-ը հետևյալ էլոկտրանային հասցեին՝ ninins@ortum-publish.ru:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասներ