Օգնություն անապահով ընտանիքներին. սոցաշխատողների նախաձեռնությունը

Անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելը բարի ավանդույթ է Շիրակի մայր բուհի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ սովորող ուսանողների շրջանում:

Այս անգամ Շիրակի պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժնի ուսանողները բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Ամանորին ընդառաջ:

Ֆակուլտետի մյուս բաժինների ուսանողների մասնակցությամբ, դասախոսներ Լենա Բաղդասարյանի և Աննա Պապոյանի ղեկավարությամբ սոցաշխատողները աջակցություն են ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, խաղալիքներ ու ամանորյա պարկեր: