Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ /15.11.2019թ.  N1041-Ա/2/ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կկազմակերպվեն՝

ք. Գյումրի, հասցեն՝ Պ. Սևակ 4, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, 2-րդ հարկ, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414:

ք. Վանաձոր, թիվ 20 դպրոց, հասցե՝ Մյասնիկյան 7/Ա, հեռ.՝ 093852765, 093445990:

Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել ՀՀ այն քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  1. դիմում` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
  2. 3×4 չափի երկու լուսանկար.
  3. բարձրագույն կրթության դիպլոմ.
  4. աշխատանքային գրքույկ և/կամ քաղվածքը և  վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն  յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
  5. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
  6. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 163528999994 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 75000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրում (էլեկտրոնային փաթեթ):

Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:

Մասնակիցները անվճար կարող են օգտվել համալսարանի գրադարանից, սպորտդահլիճից, սուրճի ընդմիջման հյուրասիրությունից:

Անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են մատչելի գնով օգտվել համալսարանի հյուրատնից:

Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 9:00-ից 14:00-ը կամ այլ գրաֆիկով:

Դիմումներն ընդունվում են  2019 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում՝  ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414, և ք. Վանաձորում՝ թիվ 20 դպրոց, հասցե՝ Մյասնիկյան 7/Ա, հեռ.՝ 093852765, 093445990, ամեն օր /բացի շաբաթ, կիրակի և տոն  օրերից/,  ժամը 9:00-ից 16:00-ը:

Դասընթացները կանցկացվեն դեկտեմբերի 11-ից 27-ը ներառյալ (15 օր, 6 օրյա գրաֆիկով, օրական 4 ժամ՝ սուրճի ընդմիջումով):