Աշխատանքի հայտարարություն

 «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը աշխատանքի է հրավիրում բարձրագույն  կրթությամբ /ցանկալի է պատմություն մասնագիտությամբ/ և Microsoft office փաթեթի իմացությամբ անձանց՝ ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի գործավարի ժամանակավոր թափուր հաստիքի համալրման համար:

 Գործավարը պետք է կատարի ամբիոնի գործավարությունը, ինչպես նաև ամբիոնի վարիչի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ՇՊՀ ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան հանձնարարականները:

Ցանկացողները կարող են մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը, բոլոր աշխատանքային օրերին 9.00-17.00  ժամանակահատվածում դիմումները և ինքնակենսագրականները ներկայացնել ք. Գյումրի, Պ.Սևակի 4 հասցեով, ՇՊՀ Անձնակազմի և իրավական ապահովման բաժին: