«Էրազմուս+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական օրը ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղեկատվական հանդիպում անցկացրին Հայաստանում «Էրազմուս+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի ներկայացուցիչները:

Հայաստանում ծրագրերի պատասխանատու Արթուր Նաջարյանը, որը նաև ՇՊՀ շրջանավարտ է և դասավանդում է Շիրակի մայր բուհում, պատմեց կարճաժամկետ և երկարաժամկետ կրթական ծրագրերի, վերապատրաստման ու պրակտիկայի հնարավորությունների մասին, ներկայացրեց մասնակցության պայմաննները, ժամկետներն ու դիմելու կարգը:

Շիրակի պետական համալսարանի հետ ակտիվ համագործակցության արդյունքում բուհից մի շարք ուսանողներ ու աշխատակիցներ տարբեր տարիների մասնակցել են փոխանակման ծրագրերի:

ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացների կառավարման կենտրոնի տնօրեն- պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը կիսվեց վերջերս Ավստրիա կատարած ուսումնական այցի տպավորություններով, ներկայացրեց երիտասարդական քաղաքականության ավստրիական փորձի հաջողակ դրվագները:

Համալսարանի առաջին կուրսի ուսանողներից Մարիամ Դարբինյանն էլ պատմեց Չեխիայում դասընթացի մասնակցության փորձառության մասին՝ իր օրինակով ոգևորելով մյուսներին ու հաստատելով, որ երիտասարդական փոխանակման ծրագրերին մասնակցությունը անձնական անճի ու գործնական հմտություններ ձեռք բերելու լավագույն միջոցներից է: