«ՄԻԿՐՈ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆՄԱՆԱԿՄԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑ

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հետ համատեղ մեկնարկում է եռօրյա դասընթացների շարք՝ «Միկրո ձեռնարկատիրության նմանակում» թեմայով։
Դասընթացները տեղի կունենան դեկտեմբերի 2-ից 4-ը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։
Մասնակցել կարող են Շիրակի մարզի բուհերում եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներից կազմված 3-4 հոգուց բաղկացած խմբեր (խմբում պետք է առնվազն 2 ուսումնական հաստատությունից ուսանողներ լինեն)։
Դասընթացները կվարեն ոլորտի հմուտ մասնագետներ Լիլիթ Ասատրյանը եւ Արթուր Զաքարյանը։
Մասնակից խմբերը ձեռք կբերեն գիտելիքներ, թե
▪ Ինչպե՞ս սկսել եւ զարգացնել բիզնեսը
▪ Որո՞նք են փոքր ու միջին բիզնեսի վարման մարտահրավերները ու
հնարավորությունները, եւ ինչպե՞ս արձագանքել դրանց
▪ Ի՞նչ է պետք իմանալ ֆինանսներից փոքր բիզնես ծավալելիս
▪ Ինչպե՞ս խթանել իրացումը մարքեթինգային գործիքների միջոցով
▪ Ինչպե՞ս հասկանալ շուկայի դինամիկան եւ դիմակայել մրցակցությանը
Դասընթացները կներառեն 4 փուլ.
Փուլ 1 Ֆինանսական գիտելիքների բարելավում եւ բիզնեսի ճանաչում
Փուլ 2 Բիզնես հնարավորությունների բացահայտում
Փուլ 3 Շուկանյի ընդլայնում
Փուլ 4 Եկամտաբերությամ բարձրացում
Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 2-4-ին, ժամը 13։30-ին՝ 2 ժամ տեւողությամբ։
Բոլոր 3 օրերին մասնակցությունը խմբերի համար պարտադիր է։
Դասընթացի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած եւ մրցույթներում հաղթած թիմերին սպասվում են մրցանակներ։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ ս.թ. նոյեմբերի 30-ը լրացնել դասընթացի մասնակցության հայտը՝ 
Մասնակից խմբերը դասընթացի մանրամասների մասին կծանուցվել Էլեկտրոնային նամակի միջոցով։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093555757 հեռախոսահամարով։