«Ինչ է պետք իմանալ՝ աշխատանքային պայմանագիր կնքելիս» թեմայով դասընթաց ՇՊՀ-ում

Հայաստանում գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի «Աշխատանքային իրավունք ուսանողների համար» ծրագրի շրջանակներում ապրիլի 25-ին ժամը 13:00-ին Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Ինչ է պետք իմանալ՝ աշխատանքային պայմանագիր կնքելիս» դասընթացը՝ նախատեսված բուհերի՝ աշխատաշուկա մուտք գործող ուսանողների համար։

 

Դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին տալ իրենց աշխատանքային իրավունքների վերաբերյալ կարևորագույն գիտելիքներ, տեղեկատվություն աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական և դատական մեխանիզմների մասին և այլն։

 

Դասընթացի տևողությունը 2-2,5 ժամ է։

 

Դասընթացավարներն են՝

 

Շուշանա Սիրականյան —  իրավաբան, Հայաստանում գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող,

Արաքսյա Բագդատյան — ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան: