ՇՊՀ-ում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

 Շիրակի պետական համալսարանում այսօր կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը։

Նիստի օրակարգում ՇՊՀ-ի չորս՝ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման, Գիտական քաղաքականության, որակի ապահովման ու կառավարման, Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի և Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնների 2020-21 ուստարվա գործունեության հաշվետվությունների ներկայացումն էր։

Կենտրոնի տնօրենները ներկայացրեցին հաշվետու ուստարվա գործունեության, կատարած աշխատանքի, իրականացրած ծրագրերի առանցքային ցուցանիշները, պատասխանեցին գիտխորհրդի անդամների հարցերին։

Գիտական խորհրդի անդամների քվեարկությամբ 4 կենտրոնների հաշվետվությունները գնահատվեցին բավարար։