Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Շիրակի պետական համալսարանի հանրույթը և ուսանողներն այցելեցին Շիրակի և Լոռու մարզերի սահմանագծին գտնվող Ջարդի կամ Հերհերի ձոր։

Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշակոթողին՝ ոգեկոչելով 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։