ՇՊՀ-ի ուսանողուհին ճանաչվել է լավագույն հոգեբան-ուսանող

«Ժեստ» հոգեբանական կենտրոնը ամեն տարի կազմակերպում է մրցույթ` տարվա լավագույն հոգեբան-ուսանող անվանակարգում։ Մրցույթը նպատակ ունի հոգեբան-ուսանողներին հնարավորություն տալ ուսումնասիրություններ կատարել հոգեբանության բնագավառում, հետազոտել և բացահայտել ուսանողին առավել հետաքրքիր ոլորտը, կատարել վերլուծական աշխատանք, առաջադրել նորույթ և այն ներկայացնել մասնագետներին։

Այս տարի «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կողմից լավագույն հոգեբան-ուսանող է ճանաչվել ՇՊՀ-ի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի հոգեբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիետա Գրիգորյանը։ Ուսանողուհին մեկ տարի շարունակ սովորել և վերապատրաստում է անցել «Ժեստ» հոգեբանական կենտրոնում` զինվելով հոգեբանական նոր գիտելիքներով և հմտություններով։

Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն և մաղթում մասնագիտական հաջողություններ