ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ ըստ ՀՀ կառավարության 2021թվականի հոկտեմբերի 28-ի N 1752-Ն որոշման՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում է տրամադրում  նաև.

  • մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,
  • առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին:

Կարգավիճակը  հավաստող փաստաթղթերը անձը հաստատող փաստաթղթի պատճենի հետ կարող եք ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ մինչև ս/թ-ի նոյեմբերի  18-ը  ներառյալ:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի: