Սեղանի թենիսի ներբուհական մրցաշար ՇՊՀ-ում

Մարտի 29-ին ՇՊՀ-ի ֆիզդաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ համալսարանում կայացավ սեղանի թենիսի ներբուհական մրցաշար։

Մրցաշարն անցկացվում է ոչ միայն սեղանի թենիս մարզաձևի հանրահռչակման, ուսանողների շրջանում շարժողական ակտիվության մակարդակի բարձրացման և առողջ ապրելակերպի ձևավորման, այլ նաև ՇՊՀ-ի հավաքական թիմ ձևավորելու նպատակով։

ՇՊՀ-ի 30 ուսանողներ մրցեցին աղջիկների և տղաների խմբերում։ Դիտարժան և համառ պայքարի ավարտին որոշվեցին լավագույնները։

Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները պարգևատրվեցին պատվոգրերով, խորհրդաշնական նվերներով և հնարավորություն ստացան ընդգրկվել ՇՊՀ-ի թիմի կազմում՝ մասնակցելու ապրիլի 5-6-ն անցկացվելիք ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերին։