ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի շրջանավարտներին շնորհվել է «‎լեյտենանտ»-ի զինվորական կոչում

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՇՊՀ-ի Ռազմական ամբիոնի 13 աղջիկ- շրջանավարտներին պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպած միջոցառումներին մասնակցելու և գերազանց  առաջադիմություն ցուցաբերելու կապակցությամբ շնորհվել է պահեստազորի առաջին սպայական «‎լեյտենանտ» զինվորական կոչում՝ փոխադրելով նրանց ՀՀ զինված ուժերի սպայական կազմ։

ՇՊՀ-ի ռեկտորատը շնորհավորում է ռազմական ամբիոնի ողջ անձնակազմին և շրջանավարտներին՝ նպատակասլաց աշխատանքի, ձեռքբերումների և ՀՀ պետականության ամրապնդման գործում նվիրումի համար՝ մաղթելով աննկուն և բեղմնավոր աշխատանք։