ՇՊՀ-ում էին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները։

ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն Նազելի Ավետիսյանի և կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ինեսսա Շուխյանի հետ ծրագրի ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության հետագա քայլերը, ուսանողների շրջանում տեղեկատվության ապահովման և ներգրավածության ուղիները։

Հանդիպմանը կարևորվեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի կրթաթոշակը, որով բնագիտական, մաթեմատիկական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների ուսման վարձավճարը ամբողջապես փոխհատուցվում է, եթե ուսման ավարտին ուսանողները միանան Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին (դիմելու համար՝ https://bit.ly/367sAJk ):

Քննարկվեց նաև ուսանողների պրակտիկայի կազմակերպման նոր հնարավորությունները այն համայնքներում, որտեղ համապատասխան մասնագետների կարիք կա։