ՇՊՀ ուսանողները՝ մեդալակիրներ
Օրերս Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում ՇՊՀ-ի Ֆիզ. դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 3-րդ կուրսի ուսանող, այժմ Հայոց բանակում ծառայող Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել 1500 մ ու 3000 մ վազքում:
Երվանդ Մկրտչյանի անձնական մարզիչը ՇՊՀ-ի Ֆիզ. դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս Գրիգոր Բարսեղյանն է:
Բալկանյան երկրների Մ-20 առաջնությունում 2-րդ տեղն է գրավել եռացատկորդ ՇՊՀ-ի Ֆիզ. դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 1-ին կուրսի ուսանող Ռազմիկ Ղազարյանը:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նոր հաղթանակներ


