«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը տեղեկատվական հանդիպում կանցկացնի ՇՊՀ-ում

Նոյեմբերի 18-ին, ժամը 12:30-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը տեղեկատվական հանդիպում է անցկացնելու Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ՝  ներկայացնելու Առաջնորդության զարգացման ծրագիրը։ Հանդիպումը տեղի է ունենալու համալսարանի նիստերի դահլիճում:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման։

Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի  բացահայտման և ճիշտ ուղղորդման արդյունքում կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն։

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2020 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն
  •  Հայերենի իմացություն

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Մանկավարժի որակավորում
  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն
  • Ֆինանսական աջակցություն
  • Նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ
  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն
  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում
  • Կարիերայի զարգացման հնարավորություն

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը:

Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող ես զանգահարել 041 530-039  հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ՝ anzhela.avagyan@teachforarmenia.org հասցեին: