«Կոլպինյան ընթերցումները գավառագիտության և զբոսաշրջության մասին» երիտասարդական ֆորում

Սանկտ Պետերբուրգի շարունակական կրթության ռեսուրսային կենտրոնը Ռուասատանի պետական մանկավարժական ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի ասպիրանտուրայի մանկավարաժական կրթության ակադեմիայի հետ 2020թ-ի մարտի 27-ին իրականացնում է երիտասարդական ֆորում՝ «Կոլպինյան ընթերցումները գավառագիտության և զբոսաշրջության մասին» խորագրով: Գիտաժողովին կարող են մասնակցել աշակերտներ, ուսանողներ, դասախոսներ, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, լրացուցիչ կրթության մանկավարժներ:

Գիտաժողովի մասնակից աշակերտների և ուսանողների զեկուցումները կազմկոմիտեի ընտրությամբ կհրապարակվեն ժողովածուում: Ինչպես նաև ֆորումի մասնակիցները կստանան վկայական մասնակցության համար:

Մասնակցության ձևաչափը՝ զեկուցում, պաստառ:

Մանկավարժների և դասախոսների համար գիտաժողովին մասնակցությունը և հոդված ներկայացնելը անվճար է: Իսկ գիտաժողովի հոդվածները կտեղադրվեն էլեկտրոնային գրադարանում՝ eLIBRARY.ru և գրանցված կլինեն РИНЦ բազայում:

Մասնակցության ձևաչափը՝ զեկուցում, քննարկումներին մասնակցություն:

Դիմումները, ելույթի և զեկուցման տեքստերն ուղարկել Confero@rc-dtdm.spb.ru էլեկտրոնային հասցեին մինչև 2020-ի փետրվարի 1-ը:

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: