ՇՊՀ-ում ներկայացվեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Առաջնորդության զարգացման ծրագիրը

Շիրակի պետական համալսարանում այսօր ներկայացվեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Առաջնորդության զարգացման ծրագիրը։

ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ անցկացվող հանդիպմանը հիմնադրամի ներկայացուցիչները խոսեցին ծրագրի նպատակներից, ընձեռած հնարավորություններից, ներկայացրին պահանջներն ու դիմելու կարգը։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակից, Շիրակի մայր բուհի շրջանավարտ Հրանուշ Վանեսյանն էլ ուսանողների հետ կիսվեց իր փորձառությամբ, պատասխանեց հետաքրքրվողների հարցերին։

Հրանուշը 2 տարի անգլերեն է դասավանդել Լոռու մարզի Քարիջ գյուղում և միաժամանակ ուսանել մագիստրատուրայում։ Ասում է ծրագիրն իրեն մասնագիտական աճի, առաջնորդության հմտությունների զարգացման, դժվարությունների հաղթահարման հնարավորություն է տվել, ինքն էլ օգնել է իր աշակերտներին բացահայտել իրենց ներուժը, նոր նախաձեռնություններով ակտիվացրել է համայնքի կյանքը։

Ծրագրի բոլոր մանրամասներին ու դիմելու կարգին ծանոթացեք հղումով