«Սպառողների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ-ում». դասախոսություն ՇՊՀ-ում

Հարգելի ուսանողնե՛ր, շրջանավարտնե՛ր, գործընկերնե՛ր ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Իրազեկ Հայաստան ծրագրի շրջանակում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ կողմից իրականացվող «Օպերատիվ հաղորդակցում և ահազանգերի առցանց հարթակ լայն հասանելիությամբ» ծրագրի շրջանակում ս/թ նոյեմբերի 20-ին, ժամը 12.00-ին համալսարանի կարմիր սենյակում բաց դասախոսությամբ հանդես կգա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Բաց դասախոսության թեման է՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ-ում: Ու՞մ դիմել, երբ բախվում եք խնդրի, ինչպե՞ս պաշտպանել սպառողների իրավունքները»:

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել ՇՊՀ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնում կամ զանգահարելել +3740312 69494 հեռախոսահամարով: