«Հորիզոն 2020». տեղեկատվական սեմինար

Ս.թ. նոյեմբերի 26-ին ժ. 14:00 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճուղում տեղի կունենա տեղեկատվական սեմինար՝ նվիրված «Հորիզոն 2020» ծրագրին:

Հայաստանում «Հորիզոն 2020» ծրագրի ազգային կենտրոնի համակարգող Տիգրան Արզումանյանը և ծրագրի այլ ներկայացուցիչներ կներկայացնեն ծրագրին մասնակցելու հնարավորություններն ու առաջարկները:

Տեղեկատվական սեմինարն օգտակար է հետազոտողների, ձեռներեցների և նորարարական ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար: