ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ե․Սերոբյանի շնորհավորական ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի´ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Նոյեմբերի 17-ը 1946 թ.-ից առանձնակի ջերմությամբ է նշվում որպես ուսանողների միջազգային օր: Մեծ գնահատանքի է արժանի ուսանողների ակտիվ ներգավվածությունը ինչպես մեր երկրի խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը նպաստող գործընթացներում:

21-րդ դարի ուսանողներին մեծ հնարավորություններ են ընձեռնված. աշխարհի առաջադեմ փորձից քաղել առավելագույնը՝ հանուն հայրենի երկրի զարգացման և աշխարհին ներկայացնել ազգային արժեքները:

Սիրելի´ ուսնաողներ, դու՛ք եք մեր երկրի այսօրն ու վաղը, դու՛ք եք մեր հաղթանակների կերտողն ու նոր ժամանակների շարժիչ ուժը:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ և՛ ուսման մեջ, և՛ գիտության բնագավառում, և՛ անձնական կյանքում: