ՇՊՀ-ում անցկացվեց «Ակադեմիական ազնվություն և ինքնավարություն» խորագրով դասընթաց

Այսօր Շիրակի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ «Ակադեմիական ազնվություն և ինքնավարություն» խորագրով դասընթաց անցկացրին Էրազմուս + բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Քրիստինա Ծատուրյանը և Միշա Թադևոսյանը: Հանդիպումը նախաձեռնել էր ՇՊՀ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժինը։

Ի՞նչ է ակադեմիական ազնվությունը, որո՞նք են ակադեմիական ազնվության և անազնվության շրջանակները, բուհական ինքնավարության ինչպիսի՞ բաղադրիչներ և առանձնահատկություններ կան. այս ու այլ հարցեր քննարկվեցին՝ ինտերակտիվ և մասնակցային ժամանակակից կրթական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ: