Միջազգային ամառային սեմինարներ բուլղալերեն լեզվի և մշակույթի թեմաներով

Հարգելի գործընկերներ, ուսանողներ,

ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանությունից ստացված հայտագրի համաձայն` Սոֆիայի «Սբ. Կլիմենտ Օհրիդսկիի» անվան պետական համալսարանը ս.թ. հուլիսի 14-ից օգոստոսի 3-ը և «Սբ. Կիրիլ և Մեթոդի» համալսարանը ս.թ. հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակներում կազմակերպում են միջազգային ամառային սեմինարներ բուլղալերեն լեզվի և մշակույթի թեմաներով: Մասնակիցների կեցությունը հոգում է հրավիրող կողմը, իսկ ճանապարհածախսը և մասնակիցների ապահովագրությունն` ուղարկող կողմը: Հայկական կողմին խնդրվում է ներկայացնել մեկական մասնակից վերոնշյալ սեմինարներին:

Մասնակիցների  կողմից լրացված գրանցման թերթիկները  պետք է ներկայացվեն ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանություն մինչև ս.թ. ապրիլի 30-ը: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ կայքէջից (http://slav.uni-sofia.bg/index.php/summer-seminar):