«Կրթություն հանուն կայուն զարգացման» ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակ

Հարգելի գործընկերներ, ուսանողներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նամակը` «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակ»-ի  վերաբերյալ: Մրցանակը նախատեսված է արժանավույնս գնահատելու և ցուցադրելու «Կրթություն հանուն կայուն զարգացման» ոլորտում անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները:

Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնն երեք հայտ: Հայտերը պետք է ներկայացվեն միայն ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով. ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ Ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով շարադրված աջակցման նամակ, որը կներառի՝ ընդհանուր տեղեկատվություն թեկնածուի և վերջինիս ձեռքբերումների վերաբերյալ, համառոտ տեղեկատվություն թեկնածուի կատարած աշխատանքի կամ դրա արդյունքների մասին և մրցանակի նպատակների իրականացման գործում թեկնածուի ներդրման  նկարագրություն:

Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և http://en.unesco.org/prize-esd  կայքէջից:

Մանրամասների համար կարող եք դիմել արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն: