Ե. Սերոբյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր ու ջերմ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Անգնահատելի է ձեր դերը ամուր ընտանիքի ստեղծման, ազգապահպանման և նոր հաջողությունների կերտման գործում: Ձեզ է վստահված ևս մեկ պատվաբեր առաքելություն՝ սերունդների դաստիարակության պատասխանատու գործը, մաղթում եմ, որ այն կատարեք պատվով ու բարեխղճությամբ:
Բնության զարթոնքի հետ մեկնարկող այս տոնին ցանկանում եմ ձեզ անկոտրում կենսունակություն, անանց հմայք, հոգու խաղաղություն և ստեղծագործական առաջընթաց:
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյան