Ուսանողական ջոկատների համառուսաստանյան հավաք Մոսկվայում

Հարգելի ուսանողնե՛ր,

Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից ստացված տեղեկատվության` ս.թ. հոկտեմբերի 25-27-ը Մոսկվայում կայանալու է ուսանողական ջոկատների համառուսաստանյան հավաք, որին կարող են մասնակցել նաև մեր համալսարանի թեկնածուները: Ներկայացված տեղեկատվության համաձայն` ռուսաստանյան կողմը հոգում է մասնակիցների կեցության և սննդի ծախսերը, իսկ տրանսպորտային ծախսերը հոգում է ուղարկող կողմը՝ համալսարանը:
Հավաքի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցույթին մասնակցել կարող են ՇՊՀ այն ուսանողները, ովքեր.
• գերազանց տիրապետում են ռուսերեն լեզվին (գրավոր և բանավոր հաղորդակցում),
• ունենք բարձր առաջադիմություն,
• ընդգրկված են ուսանողական կամ երիտասարդական աշխատանքներում, ունեն սպորտային կամ արվեստի տարբեր ուղղություններում ակնառու հաջողություններ:

Մրցույթին մասնակցել ցանկացող ուսանողները կարող են դիմումը և ինքնակենսագրականը ներկայացնել ուսանողների աջակցության և բուհ գործատու համագործակցության բաժին կամ ուսանողական խորհրդին՝ կցելով համապատասխան փաստաթղթեր: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է: Մրցույթը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 13-ին: Մրցույթին մասնակից դիմորդներից կընտրվի 3 թեկնածու, որոնց անունները կներկայացվեն ԿԳՄՍՆ:

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37491710431, +37494679147: