ERASMUS + շարժունության ծրագիր Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

ERASMUS+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ERASMUS+ ակադեմիական շարժունության եվրոպական ծրագրին կարող են մասնակցել ՇՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:
Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով: Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը: Ամենամսյա կրթաթոշակը կազմում է 850 եվրո:

Ուսանողները ծրագրին կարող են դիմել մինչև 2019թ. սեպտեմբերի 20-ը՝ առցանց գրանցվելով հղումով և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:

Մինչև դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ամբողջական տեղեկատվությանը:

Մանրամասների համար կարող եք դիմել.
ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն
Էլ. հասցե- shsuinternational@shsu.am ,  հեռ. +312 6 94 94