ՇՊՀ-ում նշվեց գիտելիքի և դպրության օրը

Գիտելիքի ու դպրության օրը Շիրակի մայր բուհում անցավ տոնական տրամադրությամբ:

Համալսարանի բակում հավաքվել էին առաջին կուսեցիները, մյուս համալսարանականներն ու պրոֆեսորադասախոսական կազմը:

ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը ողջունեց ու շնորհավորեց ուսանողներին ու աշխատակիցներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ ցանկանալով արդյունավետ, նվաճումներով ու նորարարություններով հարուստ ուսումնական տարի։

Ներկաներին ողջունեցին նաև համալսարանի ամենատարեց ու երիտասարդ դասախոսները՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու նվաճումներ:

Միջոցառման տոնական տրամադրությունն էլ ապահովեցին գյումրեցի երգիչներ Կարեն Աթոյանն ու Կիմ Գրիգորյանը:

Ուսանողական խորհրդի անդամները առաջին կուրսեցիներին ուղեկցեցին ֆակուլտետներ՝ ծանոթանալու լսարաններին ու դասատախտակին, այնուհետ նաև շրջայց կազամկերպեցին համալսարանում: