ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ուղերձը գիտելիքի օրվա առթիվ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ուղերձը գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, կրթության և գիտության բնագավառի ներկայացուցիչներ, սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի օրը, ազդարարում է նոր կրթական տարվա և նոր հնարավորությունների սկիզբը։

21-րդ դարը գիտելիքի, հարափոփոխ տեխնոլոգիական առաջընթացի դար է, գիտելիքը դարձել է ամենահզոր զենքն ու ներուժը ոչ միայն անհատների, նաև պետությունների համար։ Ժամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը, համեմատության եզրեր համադրելով աշխարհի առաջավոր փորձին, ինչին համաքայլ ընթանալու մարտահրավերն ընդունել ու պատվով է կատարում Շիրակի մայր բուհը։

Վստահ եմ, որ նոր ուսումնական տարին մեր աշակերտների և ուսանողների համար կլինի մասնագիտական հմտությունների խորացման, կրթության և գիտելիքի արժևորման տարի:

Նոր ուսումնական տարին իր հետ բերում է նոր պարտավորություններ կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների համար: Մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային պատասխանատու շրջան և հնարավորություն՝ լավագույնս կատարելու իրենց առաքելությունը՝ կրթելու գիտելիքներով հարուստ, մրցունակ և արժանապատիվ սերունդ:

Շնորհավորում եմ գիտելիքի օրվա առթիվ և մաղթում արդյունավետ, նվաճումներով ու նորարարություններով հարուստ ուսումնական տարի։