Գիտելիքի օրը ՇՊՀ-ում

Գիտելիքի և դպրության օրը հրավիրում ենք ՇՊՀ ուսանողներին, դասախոսական և վարչական կազմին միասին նշելու և ազդարարելու նոր ուստարվա մեկնարկը համալսարանի բակում:
 
2019-20 ուստարում Շիրակի պետական համալսարանը կընդունի 278 առաջին կուրսեցիների: Նրանց և բարձր կուրսեցիներին ՇՊՀ-ում սեպտեմբերի 1-ին սպասելու են տոնական տրամադրությամբ:
 
Համալսարանականներին սպասվում են տոնական ողջույններ, #ՇՊՀ գրառումներով անկյունում լուսանկարահանումներ, ֆլեշմոբ՝ «Ես գալիս եմ..» խորագրով, սիրված երգիչ Կարեն Աթոյանի կողմից երաժշտական կատարումներ:
 
ՇՊՀ ՈւԽ անդամները ուսանողներին կուղեկցեն նաև ֆակուլտետներ ու լսարաններ՝ ծանոթանալու համակուրսեցիների հետ և ճշտելու ուսումնական ժամանակացույցն ու դասացուցակը: