Իսպաներենի ուսուցման դասընթաց ՇՊՀ-ում

Սիրելի համալսարանականներ, Շիրակի պետական համալսարանում հունիսի 17-ից մեկնարկելու է իսպաներենի ուսուցման դասընթաց:

Դասընթացն անցկացնելու է «Դեպի Հայք» հիմնադրամի կամավոր Իգնասիո Անալյանը, համալսարանում շաբաթը երկու անգամ ՝ երկուշաբթի և չորեքշաբթի, ժամը 15:00-ին, ՇՊՀ քոլեջում՝ երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 15:00-ին:

Կարող են մասնակցել ՇՊՀ ավագ դպրոցի աշակերտները, քոլեջի և համալսարանի ուսանողներն ու դասախոսները:

Մեկնարկը՝ հունիսի 17-ին, ժամը 15:00, ՇՊՀ Բանականության բանալի ակումբում: