«Համաշխարհային խաղաղության տեղական արմատները». ուսանողական միջազգային գիտաժողով

Սկսած 2016 թվականից՝ Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ՀՀ) հետ Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է «Համաշխարհային  խաղաղության  տեղական արմատները»  (“Local Roots of Global Peace”) խորագրով  ուսանողական միջազգային գիտաժողով:

Սույն թվականի հունիսի 21-22-ին կկայանա թվով երրորդ գիտաժողովը, որին
զեկույցներով հանդես կգան ավելի քան մեկ տասնյակ երկրների մասնակիցներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից,  Ռուսաստանից,  Վրաստանից, Իրանից,  Թուրքիայից, Եթովպիայից, Հնդկաստանից, Պակիստանից, Ամերիկայի Միացյալ  Նահանգներից և այլն։
Տեղեկացնում ենք, որ գիտաժողովի մուտքն ազատ է, սակայն գրանցումը  կատարվում է մինչև սույն թվականի հունիսի 20-ը։

Հարցերի դեպքում կապվել. հեռ. (+37410) 249438 Էլ-փոստ. info@eiu.am.

Օրակարգ