Հանրապետական գիտաժողով ՇՊՀ-ում

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝

ՆՎԻՐՎԱԾ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ

ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-9, 2019Թ.

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի (ՇՊՀ) հիմնադրման 85-ամյակին նվիրված  հանրապետական գիտաժողովին,  որը  տեղի կունենա  2019թ.-ի նոյեմբերի 8-ից 9-ը ՇՊՀ-ում:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Մաթեմատիկական գիտություններ
  • Բնագիտական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Աշխարհագրական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Հումանիտար գիտություններ
  • Հասարակական գիտություններ
  • Դասավանդման մեթոդիկաներ

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին առկա կամ հեռակա մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ.-ի հոկտեմբերի 10-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝  http://shsu.am/2019-%d5%a9/,  ինչպես նաև shsu.science@gmail.com կամ sci@shsu.am  էլեկտրոնային հասցեներին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման, և արդյունքում դրական կարծիքի արժանացածները տպագրվելու են ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հատուկ համարում:

Գիտաժողովի հայտարարություն

 Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:

Հարգանքով՝

Գիտաժողովի կազմհանձնաժողով