ՇՊՀ ուսանողները՝ ՀՀ չեմպիոններ

Շիրակի պետական համալսարանի ուսանողները շարունակելով բուհի մարզական հարուստ ավանդույթները՝ գերազանց են հանդես եկել տարբեր մարզաձևերում վերջերս կայացած Հայաստանի առաջնություններում:

Հայաստանի սամբոյի առաջնությունում  համալսարանի  ֆիզիկական կուլտուրա և սպորտ բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գրիգոր Մխիթարյանը ոսկե մեդալ է նվաճել  57 կգ քաշային կարգում, նույն կուրսի ուսանող Մաքսիմ Մանուկյանն էլ չեմպիոն է հռչակվել 62 կգ քաշային կարգում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում  82 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել ՇՊՀ ֆիզիկական կուլտուրա և սպորտ բաժնի 1-ին կուրսի ուսանող Կարեն Խաչատրյանը:

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում բուհի ֆիզիկական կուլտուրա և սպորտ բաժնի 1-ին կուրսի ուսանող Արարատ Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել 64 կգ քաշային կարգում:

Շնորհավորում ենք մեր ուսանող-մարզիկներին և մաղթում հաղթանակներ առաջիկա միջազգային մրցաշարերում: