«Հ. Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» միջազգային գիտաժողով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, 2019Թ. ԱՊՐԻԼԻ 17-18

2019թ. ապրիլի 17-18-ը Հյուսիսային համալսարանում տեղի է ունենալու «Հ. Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողով: Մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2019թ. մարտի 31-ը ներկայացնել մասնակցության հայտը: Գիտաժողովին մասնակցության և զեկուցումների տպագրության համար մասնակիցներից գումար չի պահանջվում: Գիտաժողովից հետո նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուով և կուղարկվեն մասնակիցներին:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Մանրամասների համար՝ https://www.northern.am/index.php/hy/anons/102-anonsgitajoxov