ՇՊՀ-ում էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչը

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Մեգումի Մաեկավան և Հայ-Ռուսական համալսարանի ճապոներենի մասնագետները: Շիրակի մայր բուհի ռեկտորի ԺՊ Ե. Սերոբյանի ու արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության շարունակականության և բուհում ճապոներերի դասավանդումը վերսկսելու հնարավորությունները: Քննարկման հարցերից մեկը Ճապոնիայի դեսպանատան առաջարկն էր՝ դասավանդումը շարունակել հեռավար ուսուցման ձևով՝ Հայ-Ռուսական համալսարանի հետ համագործակցությամբ: Այդ նպատակով էլ հյուրերը շրջեցին համալսարանում, ծանոթացան հեռավար ուսուցման լսարանի տեխնիկական հնարավորություններին՝ մինչ դասընթացի մեկնարկը համագործակցության շրջանակը հստակեցնելու որոշմամբ: