ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանը (ՄՄՊՀ) Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա հայտարարում է գիտահետազոտական աշխատանքների  իրականացման հինգերորդ միջազգային դրամաշնորհային մրցույթ:  Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 15-ը: Տվյալ ծրագիրն ուղղված է հեռանկարային ռուս և արտասահմանյան գիտնականներին ՄՄՊՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում ներգրավելուն: Բացի դրամաշնորհային գումարից հետազոտողներին կտրամադրվի նաև կազմակերպչական և տեղեկատվական օժանդկություն, ներառյալ անվճար կացության համարներ համալսարանի հյուրատանը, սնունդ, ճանապարհածախս, բժշկական ապահովագրություն, վիզայի հետ կապված ծախսեր:

Մանրամասների համար՝  http://rias.online (ռուսերեն) կամ  http://eng.rias.online (անգլերեն):