Կրթաթոշակի հնարավորություն Շիրակի մարզի բուհերում սովորող ուսանողների համար

Այսօր Շիրակի պետական համալսարանում «Շիրվանյան երիտասարդական կենտրոն»-ի պատասխանատուները ներկայացրին Մինա Շիրվանյան անվանական կրթաթոշակի մրցույթին դիմելու կարգն ու այլ մանրամասներ:
ՇՊՀ ուսանողները, որոնք արդեն օգտվում են կրթաթոշակից, կիսվեցին կենտրոնում իրենց կամավորության փորձով:

Հիշեցնում ենք.
Շիրակի մարզի համալսարաններում սովորող ուսանողների համար նախատեսված «Արամազդ» երիտասարդության աջակցության բարեգործական հիմնադրամ- Մինա Շիրվանյան անվանական կրթաթոշակի մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունիսի 25-ն է:
Կարող եք գրանցվել հղումով