ՇՊՀ-ում բաց դռների օր էր

Մայիսի 10-ին Շիրակի պետական համալսարանում բաց դռների օր էր հայտարարված, որին մասնակցեցին Գյումրու և Շիրակի մարզի համայնքների ավագ դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ:

«Բաց դռների օր» միջոցառմանը Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները ներկայացրեցին մանրամասն տեղեկություններ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով հայտարարված ընդունելության մասին՝  կրթական ծրագրեր, մասնագիտություններ,
անհրաժեշտ փաստաթղթեր:

Բանխոսները խոսեցին նաև սոցիալական մեդիայում Շիրակի պետական համալսարանի ընդգրկվածության, միջազգային շարժունության հնարավորությունների, գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների կենտրոնի գործունեության մասին:

ՇՊՀ ֆակուլտետների դեկանները և ուսանողները, ուսանողական խորհրդի անդամները պատմեցին ֆակուլտետի ու ամբիոնների կրթական ծրագրերի մասին, ներկայացրին ուսանողական կյանքի առավել հետաքրքիր դրվագները:

Հանդիպումից հետո աշակերտները շրջեցին համալսարանում, ծանոթացան բուհի նյութատեխնիկական հնարավորությւոններին, եղան մարզադահլիճում և գրադարան-ընթերցասրահում, մասնակցեցին մանկավարժության ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանողների բաց դաս-թատրոնին: