Կայացավ ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը

Մայիսի 11-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը:

ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցեց 4 թեկնածու, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց ՇՊՀ զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների և ներկաների հարցերին: Թեկնածուները հնարավորություն ունեցան նաև միմյանց հարցեր հղելու և ամփոփիչ ելույթ ունենալու:

Քվերակության արդյունքում նիստին ներկա հոգաբարձուների 20 անդամի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Սամվել Ալեքսանյան- 2
Արամ Կարապետյան- 1
Անդրանիկ Սարգսյան- 6
Լուսինե Ֆլջյան- 6
Բոլորին դեմ- 4
Անվավեր քվեաթերթիկ- 1

ՇՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգին համապատասխան ընդունվեց որոշում երկրորդ փուլ անցկացնելու մասին, որին մասնակցեցին առավել թվով ձայներ հավաքած 2 թեկնածուները:

Երկրորդ փուլում հոգաբարձուների 20 անդամների քվեները բաշխվեցին այսպես.

Անդրանիկ Սարգսյան- 9
Լուսինե Ֆլջյան- 6
Բոլորին դեմ- 5

Հոգաբարձուների խորհուրդը ՇՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով առաջնորդվելով ընդունեց քվեարկության արդյունքների հիման վրա ընտրությունը չկայացած համարելու և ռեկտոր չընտրվելու մասին որոշում:

Մոտ 8 ժամ տևած մրցույթը անցկացվեց բաց նիստով և հեռարձակվեց ուղիղ եթերով՝ յութուբում և ֆեյսբուքում:

ՇՊՀ ռեկտորի ընտրություն/մաս 1-ին/

ՇՊՀ ռեկտորի ընտրություն/մաս 2-րդ/