Քաղպաշտպանության սեմինար-վարժանք ՇՊՀ-ում

Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ, երկրաշարժից հետո, ինչպե՞ս առաջին օգնություն ցույց տալ տուժածներին, ի՞նչ անել օդային տագնապի դեպքում․ այս և այլ հարցերի պատասխանները ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ու ռազմական ամբիոնների ուսանողները ստացան համալսարանում կազմակերպված քաղպաշտպանության միջոցառումներին մասնակցելով։

ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկակարական վարչության հետ համագործակցությամբ և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացված սեմինար-վարժանքը միտված էր արտակարգ իրավիճակների դեպքում ուսանողների պատրաստվածության բարձրացմանը։

Երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնների և առաջին օգնության թեմաներով դասախոսությունների ավարտին համալսարանում գործարկվեց էլեկտրաշչակը, կազմակերպվեց դասընթացին մասնակից ուսանողների տարհանում և պատսպարում։