ՇՊՀ-ն ու «Ինստիգեյթ»-ը կհամագործակցեն

Սեպտեմբերի 15-ին համագործակցության նպատակով Շիրակի պետական համալսարանում էին «Ինստիգեյթ» ընկերության ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանը և «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Մկրտչյանը։

Շիրակի մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի, բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ՊԿ Լևոն Մարտիրոսյանի և մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի վարիչի ԺՊ Վարդան Մանուկյանի հետ հյուրերը քննարկեցին համագործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։