«Երիտասարդությունը որպես գիտության ավանգարդ» խորգարով միջազգային գիտահետազոտական մրցույթ

ՌԴ «ПРОРЫВ» մշակութային նորարարությունների, կրթական նախաձեռնությունների և ժամանակակից սոցիալական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը կազմակերպում է «Երիտասարդությունը որպես գիտության ավանգարդ» խորագարով միջազգային գիտահետազոտական մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են ուսանողների գիտահետազոտական նախագծեր՝ մշակված հոդվածների տեսքով՝ 5-ից 15 էջ: Մեկ հոդվածի հեղինակ կարող են լինել մի քանի հոգի։

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

  • ֆիզիկա և մաթեմատիկա,
  • տնտեսագիտություն,
  • պատմություն,
  • փիլիսոփայություն,
  • բանասիրություն,
  • իրավաբանություն,
  • մանկավարժություն,
  • արվեստի պատմություն,
  • ճարտարապետություն,
  • մշակութաբանություն,
  • կենսաբանություն,
  • գյուղատնտեսություն,
  • երկրաբանություն,
  • քիմիա,
  • բժշկություն,
  • դեղագործություն,
  • սոցիոլոգիա,
  • քաղաքագիտություն։

Մրցույթին մասնակցելու համար  հոդվածներն անհրաժեշտ է մինչև 2021 թ․-ի դեկտեմբերի 15-ն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ office@sciencen.org ։

Մրցույթի կանոններին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://sciencen.org/novaja-nauka-konkursy/avangard/, իսկ մրցույթին մասնակցելու վերաբերյալ խորհրդատվությունները կարելի է ստանալ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 (911) 4107747 կամ office@sciencen.org  էլեկտրոնային հասցեով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com):

Информационное письмо