«Ապագայի ինտելեկտ» խորագրով միջազգային գիտակրթական մրցույթ

Շադրինսկի պետական մանկավարժական համալսարանը Ռուսաստանի Դաշնության լուսավորչության նախարարության աջակցությամբ կազմակերպում «Ապագայի ինտելեկտ» խորագրով միջազգային գիտակրթական մրցույթ, որի նպատակն է ռուսերենի տարածումը որպես մշակույթ, գիտություն և կրթություն Ռուսաստանում ու արտասահմանում: Մրցույթին կարող են մասնակցել արտասահմացիները, ովքեր իրականացնում են ռուսերենով գիտակրթական և հետազոտական ծրագրեր:

Մրցույթի առաջին փուլն անցկացվում է 2021 թ.-ի հոկտեմբերի 10-ից 17-ը, որի ժամանակ անհրաժեշտ է ուղարկել ռուս դասական և ժամանակակից գրականության ստեղծագործություններից որոշակի հատվածի տեսանյութ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ studclubshgpi@mail.ru, երկրորդ փուլն անցկացվելու է 2021 թ.-ի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 10-ը, իսկ եզրափակիչ փուլը՝ 2021 թ.-ի նոյեմբերի 15-ը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com):

Положение_Конкурс_Интеллект будущего_ШГПУ_2021