«Հետազոտական հմտությունների զարգացում երիտասարդ հետազոտողների և ակադեմիական առաջնորդների համար» երկօրյա դասընթացներ ՇՊՀ-ում

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի համագործակցության արդյունքում մեկնարկում են «Հետազոտական հմտությունների զարգացում երիտասարդ հետազոտողների և ակադեմիական առաջնորդների համար» երկօրյա դասընթացները, որոնք տեղի կունենան սնոյեմբերի 18-ին և 19-ին Շիրակի պետական համալսարանում։

Դասընթացները հնարավորություն կընձեռեն՝

  • ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանքի իրականացման բովանդակային և տեխնիկական գործիքակազմի մասին,
  • նախաձեռնել գիտական շուկայի արդյունավետ ուսումնասիրություն և հանդես գալ հանրային արժեք ունեցող մասնագիտական եզրակացություններով և գիտահետազոտական առաջարկներով,
  • տիրապետել ակադեմիական հետազոտությունների իրականացման էթիկային և ընթացակարգին,
  • հզորացնել մասնագիտական ներուժը միջազգային գիտական հանրույթի կողմից ընկալելի և «գրավիչ» լինելու համար։

 

Դասընթացներին կարող են մասնակցել Շիրակի մարզում աշխատող կամ սովորող, գիտակրթական ու հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ, ակադեմիական առաջնորդներ և ուսանողներ։

Դասընթացները մշակված են սոցիալական գիտության մեջ կիրառվող ամերիկյան (Կենտուկի և Էվանշվիլ համալսարաններ, ԱՄՆ) և եվրոպական (Գյոթեյի անվան Ֆրանկֆուրտի և Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարաններ, Գերմանիա), ինչպես նաև Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտության մասնավոր ինստիտուտի (The Centre international de formation européenne (CIFE)), Գերմանիայի եվրոպական և արտաքին քաղաքական հարցերով զբաղվող առաջատար հետազոտական ինստիտուտի (Institut für Europäische Politik (IEP)) համատեղ ջանքերով իրականացվող «ԵՄ-ն, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը միջազգային հարաբերությունների համակարգում» ասպիրանտական ծրագրի փորձառության հիմքով:

Դասընթացների հաջող իրականացման համար մշակված է դասավանդման ժամանակակից մեթոդաբանություն, որում դասընթացի տեսական (էմպիրիկ) հատվածը զուգորդվում է ակտիվ կիրառական և գործնական բաղկացուցիչներով։

Դասընթացներին մասնակցությունն անվճար է, իսկ ծրագրի ավարտին մասնակիցներին կշնորհվեն ավարտական հավաստագրեր։

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ հոկտեմբերի 30-ը առցանց լրացնել հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղմամբ.

https://forms.gle/nYrUtZo3qKcJSRHc6

Դիմորդների հետ հայտերի, ծրագրի բովանդակության և օրակարգի շուրջ քննարկումը կանցկացվի առցանց եղանակով։

Հարցերի դեպքում կարող եք գրել info@poliscinet.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 41  091 313 հեռախոսահամարով, իսկ ՇՊՀի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում՝ տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com):