Կրթաթոշակների մրցույթ 2019-2020թթ ուստարվա համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է  կրթաթոշակների մրցույթ` 2019-2020 թթ նոր ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման ՎԱՐՁԻ ՏԵՍՔՈՎ` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է), խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր  սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2019 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին,  ինչպես նաև Արցախում  և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն  16, 7,5  կամ 77 միավոր է։
Սիրիահայ ուսանողների ակադեմիական նիշը՝ 14,6,70։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից  և 2019 մարտի 11-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:00-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85:

Դիմում-հայտ

Այլ մանրամասներ`  www.aef.am
ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ