ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ․

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է ՇՊՀ-ի Նոր Ուսանողական խորհրդի կանոնադրությունը։ Այս կապակցությամբ ՇՊՀ-ի Նոր ՈՒսանողական խորհրդի հայտարարությունը կարող եք տեսնել կից։

 

Սիրելի՛ ուսանողներ, ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում ենք․ պատրաստվե՛ք, առաջիկայում մեծ աշխատանք ունենք միասին կատարելու։

Մենք մեր հետագա գործունեության համար որդեգրել ենք հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմները՝ որպես մեր գործունեության անքակտելի հիմք։

Առաջիկայում սպասվում են ՇՊՀ Նոր Ուսանողական խորհրդի նախագահության, ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի և ՇՊՀ Գիտական խորհրդի՝ ուսանողական ներկայացուցիչների ընտրությունները։

Ընտրությունների անցկացման և մնացյալ բոլոր մանրամասների մասին նախապես տեղյակ կպահվի բոլորին։

 

Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝

ՇՊՀ Նոր ՈՒԽ նախաձեռնող ուսանողների խումբ