Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի շրջանավարտ Մերուժան Գրիգորյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի պետական համալսարանի «Ինֆորմատիկա» մասնագիտության շրջանավարտ Մերուժան Հարությունի Գրիգորյանը։
24-ամյա Մերուժան Գրիգորյանը Գյումրի քաղաքից էր, ռազմաճակատ էր մեկնել որպես կամավորական։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Մերուժան Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։